Monday, 3 August 2009

Blur-ը վերադառնում է!!!

Alternative, 02/08/09

Այսօր Alternative-ում զուտ բրիտանական տրամադրություն էր, ամեն ինչ պատրաստ էր դիմավորելու բրիթփոփի լեգնենդեր Blur-ի վերադարձն ու վերամիավորումը: Այո, այսօր խոսելու էինք այդ հոյակապ քառյակի մասին. նրանց հաղթական վերադարձի, ընթացիկ համերգների մասին և ընդհանուր պատմական էքսկուրս էինք անելու դեպի Blur-ի մոլորակ:
Եթերը SMS-առատ էր. հաստատ միայն մենք չէ, որ կարոտել էինք Blur-ին: Գրում էին, որ շատ են սիրում խումբը, կամ մեկնաբանում էին մեր կողմից տրված որևէ տեղեկություն:
Այսպես անցավ Alternative-ի` Blur-ին նվիրված առաջին կեսը:

Արդեն Top 10-ին անդրադառնալու ժամանակն էր: Այս անգամ ներկայացվեցին նաև 3 թեկնածու ստեղծագործություններ, մասնավորապես`
  • Silversun Pickups-There's no Secrets This Year
  • Travis-Song to Self
  • The Kooks-Sway
Իսկ տասնյակն ուներ հետևյալ տեսքը.

10. Kaiser Chiefs-Good Days, Bad Days (-1)
9. Franz Ferdinand-Can't Stop Feeling (-4)
8. Killers- A Dustland Fairytale (+2)
7. Prodigy-Invaders Must Die (-4)
6. Late of the Pier-Heartbeat (0)
5. Placebo-For What It's Worth (+2)
4. The Notwist-Boneless (0)
3. Kasabian-Fire (+5)
2. Green Day-21 Guns (0)
1. Oasis-Falling Down (0)

Ձեր նախընտրած լավագույն երգերը (հաշվի առնելով նաև թեկնածու երգերը) կարող եք ուղարկել այս շաբաթվա ընթացքում 093 82 26 91 հեռախոսահամարին, կամ պարզապես մեկնաբանությւոն թողնելով այս գրառմանը:

Իսկ մյուս շաբաթ ծրագրում պատմելու ենք Porcupine Tree խմբի մասին:
Կհանդիպենք, ինչպես միշտ, ժամը 20-ին, 105.5, Hai FM:

Saturday, 1 August 2009

MUSE և Հին Աստվածներ

"Alternative", 26.07.09

Ալտերնատիվում այսօր թեժ օր էր նախատեսվում: Բացի նրանից, որ Էդը հազիվ հասցրեց իր նշանդրեքից հասնել ռադիո, մենք այսօր ունեինք հյուրեր` մի խումբ, որ պատրաստվում էր բացել մեր` նոր երաժիշտների բացահայտման և առաջխաղացման նախագիծը: Այդ խումբն էր Հին Աստվածներ խումբը, ովքեր ժամանել էին ռադիո իրենց կիթառներով` կատարելու իրենց իսկ գրած ստեղծագործությունները և պատմելու իրենց մասին:
Ծրագիրը սկսվեց մի փոքր ուշ` հաշվի առնելով Էդի ուշանալու հարգելի պատճառները, և սկսվեց MUSE-ային տրամադրությամբ, քանի որ մենք այսօր պատրաստվում էինք խոսել MUSE-ի նոր ալբոմից և մասնավորապես United States of Eurasia-ից, որը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել համաշխարհային երաժշտական շրջանակներում, շնորհիվ նրա, որ դրա առանձին մասերը աշխարհի տարբեր ծայրերում էին սփռվել MUSE-ի հնարամիտ անդամների կողմից և մեծ ինտրիգա էր ծավավել` այդ մասերը գնելու և իրար միացնելու հետ կապված:
Լսեցինք հենց United States of Eurasia-ն, Apocalypse Please և Exopolitics ստեղծագործությունները և խոսեցինք MUSE-ի նոր ալբոմի` The Resistance մասին:

Հետո արդեն հյուրերին լսելու ժամանակն էր: Հին Աստվածներ խումբը ներկայացնում էին Գոռն ու Բագրատը` բաս և սոլո կիթառահարները: Սկսեցինք զրույցը խմբի անվան ծագման բացահայտմամբ և տղաները պատմեցին, որ խմբի անունը կախված է հին, լավ ծանր ռոքի ավանդույթները կրող խմբերի հետ, որոնց արդեն սկսել են մոռանալ, իսկ իրենք, իրենց երաժշտությամբ և "լավ riff-երով" կփորձեն հետ բերել այդ երաժշտությունը` այն նաև համեմելով հայկական ժողովրդական երաշժտության (ոչ ռաբիզ, ինչպես ասաց Բագրատը, այլ մաքուր ժողովրդական ֆոլկը) տարրերով: Գոռը թվարկեց այն խմբերը որոնք իր վրա մեծ ազդեցություն են գործել, որոնք բնականաբար Led Zeppelin-ն էր, Cream, Jimi Hendrix և այսպես շարունակ, իսկ Բագրատի վերոհիշյալին ավելացրեց նաև հայկական երաժշտությւոնը: Դրանից հետո տղաները կատարեցին իրենց առաջին գործիքային ստեղծագործությունը` "Հեղափոխություն" անվամբ, որը միտված էր ունկնդրին հեղափոխություն երևույթի սոցիալական ֆենոմենը ներկայացնելուն: Տաղավարը պարուրվեց կիթառի և բասի կախարդող հնչյուններով և յուրօրինակ, նույնիսկ որոշ չափով դասական ելևէջներով` հին ռոքի տարրերով: Երգի ավարտից հետո տղաները խոսեցին հարվածահարի պակասից, և հայտարարեցին, որ ԵԹԵ ԿԱՆ ՀԱՐՎԱԾԱՀԱՐՆԵՐ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ,ՈՐՈՆՔ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՆ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՆՎԱԳԵԼ, ԹՈՂ ԿԱՊՆՎԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՏ: Իսկ կապնվել պետք է հետևյալ հեռախոսահամարի միջոցով` 093 82 26 91: Ուղարկեք SMS ձեր անվամբ և նշեք, թե որ խմբի հետ եք ուզում նվագել:
Այնուհետև խոսեցինք հայ ռոք խմբերից, Գոռը նշեց որ սիրում է Բամբիռ, թեպետ վերջերս նրանց չի հասկանում, ինչպես նաև Օքսենհեմ, Ռեինկարնացիա, և նշեց, որ տխուր է այն հանգամանքը, որ խմբերը հայտվնում են, համերգներ տալիս, ու անհետանում: Այնուհետև տղաները խոսեցին իրենց պլանների մասին, նշեցին, որ հայերեն են իրենց բոլոր երգերը գրում, քանի որ ապրում են Հայաստանում, չնայած որ դեմ չեն արտերկրում էլ գործունեություն ծավալելուն: Հաջորդ երգը լսելու ժամանակը եկավ, և տղաները նվագեցին իրենց "Ծովը խաղաղ, ծովն անհանգիստ" կատարումը` բավականին drive-ով, մինչ Էդը փորձում էր "նվագակցել" տղաներին հարվածահարայինների վրա:
Երգի ավարտից հետո մենք շնորհակալություն հայտնեցինք տղաներին ` ակնկալելով կրկին հանդիպել նրանց ուղիղ եթերում արդեն հարվածահարով: :)
Եթե դուք ունեք որևէ կարծիքներ, կամ առաջարկներ այս խմբի վերաբերյալ, կարող եք մեկնաբանել այս գրառումը:
Այնուհետև անցում կատարվեց այս շաբաթվա Top 10-ին` լավագույն ալտերնատիվ երգերին, առաջին անգամ ունկնիրենրի քվեարկություններից հետո:
Տասնյակն այս անգամ հետևյալ տեսքն ուներ.

10. Killers-A Dustland Fairytale
9. Kaiser Chiefs-Good Days, Bad Days
8. Kasabian-Fire
7. Placebo-For What It's Worth
6. Late of the Pier-Heartbeat
5. Franz Ferdinand-Can't Stop Feeling
4. The Notwist-Boneless
3. Prodigy-Invaders Must Die
2. Green Day-21 Guns
1. Oasis-Falling Down

Հաջորդ շաբաթվա ընթացքում կառաջադրվեն ևս փ նոր թեկնածու երգեր:
Տասնյակի համար կարող եք քվեարկել` ուղարկելով ձեր կողմից նախընտրած լավագույն երեք երգերն` նշելով 1,2,3 093 82 26 91 հեռախոսահամարին:
Իսկ հաջորդ շաբաթվա ծրագրի մասին կարդացեք մոտ օրերս ;)

Sunday, 19 July 2009

ALTERNATIVE ծրագիրը բացում է իր պաշտոնական բլոգը

Ողջույններս բոլոր նրանց, ովքեր վերջին մոտ 5 տարվա ինչ-որ ժամանակահատվածում լսել են ALTERNATIVE ծրագիրը Hai FM-ի եթերում: Ես Գայանեն եմ, որն այլևս ծրագրի տանտերը չէ: Բայց դա չի նշանակում, որ ես լքում եմ նախագիծը: Պարզապես գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս` չցանկացա կանգնեցնել հաղորդման ընթացքը, այլ փոխանցեցի այն իմ 2 հիանալի ընկերներին` Մանուին ու Էդին, որոնք էլ այսուհետ կողջունեն ձեզ եթերից: Ինչ վերաբերում է ծրագրին իմ մասնակցությանը, ապա իմ ձայնը պարբերաբար կլսեք ծրագրի ընթացքում. այս պահին մենք մշակում ենք հաղորդման ամբողջովին նոր ֆորմատը:
Բացում ենք ծրագրի պաշտոնական բլոգը, որպեսզի ավելի անմիջական կապ ստեղծվի ծրագրի և ունկնդիրների միջև, քանի որ ինտերակտիվ կապը միայն ծրագրի ընթացքում բավական չէ մեզ հասկանալու համար, թե ինչ է մտածում և ուզում ունկնդիրը կամ ինչ բողոքներ և առաջարկություններ կան նրա կողմից:
Այստեղ պարբերաբար կարող եք ընթերցել հաղորդմանը վերաբերող նորություններն ու թարմացումները, ինչպես նաև ուղղել մեզ հարցեր ShoutMix Chat-ում, որը կարող եք տեսնել էկրանի աջ կողմում: Կամ կարող եք մեկնաբանություններ թողնել կոնկրետ թեմաների ներքո: Կարող եք նաև գրանցվել մեր RSS Feed-երին:
Արդեն հաջորդ գրառումներում ես և իմ գործընկերներն ավելի մանրամասն կպատմենք, թե ինչ փոփոխություններ են սպասվում եթերում և ինչ նախագծեր են պլանավորվում:

Իսկ ինձ մնում է հիշեցնել, որ ծրագիրը կարող եք ունկնդրել Երևանում յուրաքանչյուր կիրակի` ժամը 20.00-22.00, Hai FM 105.5-ի եթերում:

Գոյուշեկ :)