Sunday, 19 July 2009

ALTERNATIVE ծրագիրը բացում է իր պաշտոնական բլոգը

Ողջույններս բոլոր նրանց, ովքեր վերջին մոտ 5 տարվա ինչ-որ ժամանակահատվածում լսել են ALTERNATIVE ծրագիրը Hai FM-ի եթերում: Ես Գայանեն եմ, որն այլևս ծրագրի տանտերը չէ: Բայց դա չի նշանակում, որ ես լքում եմ նախագիծը: Պարզապես գտնվելով Հայաստանի սահմաններից դուրս` չցանկացա կանգնեցնել հաղորդման ընթացքը, այլ փոխանցեցի այն իմ 2 հիանալի ընկերներին` Մանուին ու Էդին, որոնք էլ այսուհետ կողջունեն ձեզ եթերից: Ինչ վերաբերում է ծրագրին իմ մասնակցությանը, ապա իմ ձայնը պարբերաբար կլսեք ծրագրի ընթացքում. այս պահին մենք մշակում ենք հաղորդման ամբողջովին նոր ֆորմատը:
Բացում ենք ծրագրի պաշտոնական բլոգը, որպեսզի ավելի անմիջական կապ ստեղծվի ծրագրի և ունկնդիրների միջև, քանի որ ինտերակտիվ կապը միայն ծրագրի ընթացքում բավական չէ մեզ հասկանալու համար, թե ինչ է մտածում և ուզում ունկնդիրը կամ ինչ բողոքներ և առաջարկություններ կան նրա կողմից:
Այստեղ պարբերաբար կարող եք ընթերցել հաղորդմանը վերաբերող նորություններն ու թարմացումները, ինչպես նաև ուղղել մեզ հարցեր ShoutMix Chat-ում, որը կարող եք տեսնել էկրանի աջ կողմում: Կամ կարող եք մեկնաբանություններ թողնել կոնկրետ թեմաների ներքո: Կարող եք նաև գրանցվել մեր RSS Feed-երին:
Արդեն հաջորդ գրառումներում ես և իմ գործընկերներն ավելի մանրամասն կպատմենք, թե ինչ փոփոխություններ են սպասվում եթերում և ինչ նախագծեր են պլանավորվում:

Իսկ ինձ մնում է հիշեցնել, որ ծրագիրը կարող եք ունկնդրել Երևանում յուրաքանչյուր կիրակի` ժամը 20.00-22.00, Hai FM 105.5-ի եթերում:

Գոյուշեկ :)

No comments:

Post a Comment